Մատչելիության հղումներ

Ֆիննախը և ՊԵԿ-ը հիշեցնում են՝ այսօր վերջնաժամկետ է


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, փետրվար, 2014թ․
Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, փետրվար, 2014թ․
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և կառավարությունն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն նախօրեին համատեղ հաղորդագրություն են տարածել՝ հիշեցնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն»:

«Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի՝ մարտի 28-ին նշանակված դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 76-րդ հոդվածի կասեցումը նշանակում է, որ այն անձինք, ովքեր պարտավոր են կատարել վճարումներ, կարող են չկատարել վճարումները, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել օրենքի սահմանադրականության վերաբերյալ: 86-րդ հոդվածի երրորդ մասի կասեցումը նշանակում է, որ քաղաքացին առայժմ պարտավորված չէ կատարել կառավարչի և ֆոնդի ընտրություն: ՍԴ-ի այդ որոշումը տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչը հաճախ պատճառ է դառնում պարտադիր կուտակային պահումներ կատարող որոշ գործատուների (հաշվապահների) և աշխատողների միջև վեճերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG