Կիևում նախօրեին սկսված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 25 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։ Այդ մասին այսօր առավոտյան հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բուժօգնության է դիմել ավելի քան 150 մարդ, որոնցից մոտ 40-ը հրազենից է վիրավորվել: Տուժածներից 30-ը ծանր վիճակում էր։
Սա ամենածանր բախումն է Ուկրաինայում` անցած տարվա նոյեմբերից մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում։
Կիևից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգը որոշել է ընդդիմության ակտիվիստներին դուրս մղել Մայդանից` ցույցերի էպիկենտրոն Անկախության հրապարակից։
Իշխանությունները պնդում են, որ առճակատման սրման համար պատասխանատվությունն ընդդիմության լիդերներն են կրում։ Այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ով ասել է, թե «ընդդիմությունը զինված գրոհ է ձեռնարկել»։
Ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ ցուցարարների վրա առաջինը հարձակվել է «Բերկուտը»` Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատը։
Մայդանը «մաքրելու» նպատակով ոստիկանների գործողությունը Կիևում սկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին։
Արևմտյան երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ են արել անհապաղ դադարեցնել ընդհարումները և երկխոսություն սկսել։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն է կրում իրավիճակը մեղմելու պատասխանատվությունը։
Յանուկովիչը մտադիր է առաջիկա ժամերին հատուկ հեռուստաուղերձով դիմել բնակչությանը։
Կիևից ստացված ամենավերջին հաղորդագրության համաձայն, Մայդանում ընդդիմության կողմից որպես կենտրոնակայան ընտրված Արհմիությունների 9-հարկանի շենքը հրդեհվել է։
Այս տվյալներն ամփոփվել են Երևանի ժամանակով փետրվարի 19-ի առավոտյան ժամը 4-ի դրությամբ։
Ուկրաինայում ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Յանուկովիչն անցած տարվա նոյեմբերին սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը և քաղաքական-տնտեսական գործարք է կնքել Մոսկվայի հետ։