Մատչելիության հղումներ

Հայկական և ադրբեջանական կողմերում կանայք են վիրավորվել


Հունվարի 23-ին հակառակորդի գնդակից ոտքից վիրավորվել է Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղի 16-ամյա բնակչուհի Լիանա Անիկյանը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լիանան հրամանատարի դուստր է:

Այս պահին աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նույն օրը ոտքի հրազենային վիրավորում է ստացել Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի 37-ամյա բնակչուհի Ռուգիա Հուսեյնովան, որին տեղափոխել են շրջանի կենտրոնական հիվանդանոց: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ կինը վիրավորվել է հայկական կողմից արձակված գնդակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG