Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2014 թվականի hամաշխարհային զեկույցի հայաստանյան բաժնում անդրադարձել է հանրապետությունում մարդկանց իրավունքների ապահովման խնդիրներին, նախագահական և տեղական ընտրություններին, բանակում և ոստիկանական բաժանմունքներում արձանագրված միջադեպերին և լրատվամիջոցների աշխատանքին։
Ընտրություններ
Ըստ զեկույցի, Հայաստանում անցյալ տարվա փետրվարին նախագահի և մայիսին մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ընդհանուր հաշվով լավ են կազմակերպվել, բայց արձանագրվել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին հակասող երևույթներ` ճնշում ընտրողների, դիտորդների և լրագրողների նկատմամբ, ընտրակաշառքի բաժանում, բազմակի քվեարկություն, վարչական լծակների կիրառում, երբ պաշտոնատար անձինք աջակցել են իշխանության թեկնածուներին, բացի այդ, եղել են քաղաքացիների բողոքներն իրավապահների կողմից անտեսելու փաստեր։
Բռնություններ ոստիկանների կողմից
Օգոստոսին ոստիկաններն ուժով ցրել են մայրաքաղաքի կենտրոնում բնակիչների բողոքի ակցիան, որի պահանջն էր դադարեցնել բազմահարկ շենքի կառուցումը։ Ավելի քան երկու տասնյակ մարդ բերման է ենթարկել, առնվազն մեկին ճանապարհին ծեծել են, ընդ որում այն աստիճանի, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել։
Նույն ամսվա ընթացքում քաղաքապետարանի մոտ հարձակման են ենթարկվել ակտիվիստներ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Միհրան Մարգարյանը։
Հոկտեմբերին Հայաստանի օմբուդսմենը հայտարարել է, որ միջադեպի ընթացքում անհամաչափ ուժ է կիրառվել, սակայն կարգազանց իրավապահներին պատժելու մասին որևէ վճիռ չի հրապարակվել։
Սեպտեմբերի 5-ին անհայտ գրոհայիններ հարձակվել են ակտիվիստներ Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ բողոք են հայտնել Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ։
Նախօրեին էլ քաղաքապետարանի մոտ սադրիչները հարձակվել են Արման Ալեքսանյանի վրա, երբ նա հեռացել է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիայից։ Ալեքսանյանին լուրջ վնասվածքներով փոխադրել են հիվանդանոց։
Նոյեմբերին ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և ևս երկու տասնյակ քաղաքացիներ, ովքեր միացել են բողոքի ակցիային, որն ինքը Հարությունյանը «հեղափոխություն» է անվանել։ Նա պնդում է, որ խոշտանգումների է ենթարկվել։
Ըստ իրավապաշտպանների, այդ գործելակերպը Հայաստանի ոստիկանության բաժանմունքներում շարունակվում է` կասկածյալներից և վկաներից ցուցմունքներ ստանալու նպատակով, և իշխանությունները հաճախ հրաժարվում են քննել նման դեպքերը։
Այդ առումով զեկույցում նշվում է 2012-ի հոկտեմբերին թմրադեղի տարածման կասկածանքով ձերբակալված Արթուր Կարապետյանի գործը։ Կարապետյանն ի վերջո ազատ է արձակվել, մեղադրանքն էլ հանվել է, բայց նրա հանդեպ բռնության վերաբերյալ պատշաճ քննություն չի եղել։
2012-ի նոյեմբերին էլ քաղաքացի Մհեր Անդրեասյանն է դատարանում պնդել, որ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել, չի դիմացել և փորձել է ինքնասպան լինել, ինչը ոստիկանները կանխել են։ Երևանի դատարանը հանել է փախուստի փորձի մեղադրանքը, սակայն քաղաքացու նկատմամբ բռնության հարցով քննություն չի արվել։
Բանակ
HRW-ի համաշխարհային զեկույցի բանակին վերաբերող հատվածում ասվում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հոկտեմբերի 31-ի դրությամբ ոչ մարտական պայմաններում սպանվել է առնվազն 29 մարդ, ընդ որում 7-ն ինքնասպան է եղել։
Ըստ հայաստանցի իրավապաշտպանների, պաշտպանության նախարարությունը պահանջված կերպով չի հետաքննել կամ բացահայտել ոչ մարտական մահվան դեպքերը և բռնության փաստերը, որոնք առկա են ինքնասպանություն որակված դեպքերում:
Անցյալ տարվա հունիսին խորհրդարանը փոփոխություններ է մտցրել այլընտրանքային զինծառայության օրենքում` այդ ծառայության նկատմամբ զինվորական վերահսկողությունը հանվել է, ժամկետը վեց ամսով կրճատվել և երեք տարվա հասցվել: Իրավապաշտպանների մի մասը դժգոհություն է հայտնել, որ ժամկետը միևնույն է ավելի երկար է պարտադիր ծառայության համեմատությամբ։
«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը ներկայացող ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ, ովքեր դատապարտվել էին այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել, սակայն նրանց պարտադրել են այլընտրանքային ծառայություն անցնել:
Մամուլ
Զեկույցի` լրատվամիջոցների աշխատանքին վերաբերում բաժնում ասվում է, որ
Հայաստանում կան բազմազան տպագիր և առցանց լրատվամիջոցներ, սակայն հեռարձակվող ԶԼՄ-ներին բնորոշ է բազմակարծության պակասը: 13 հեռուստաընկերություններից միայն մեկն է քաղաքական թոք-շոուներ հեռարձակում ուղիղ եթերում։
Նախագահական ընտրություններից հետո ԶԼՄ-ների աշխատանքում կողմնակալություն է եղել հետընտրական զարգացումների լուսաբանման հարցում, քննադատական կարծիքները էական սահմանափակումներով են ներկայացվել։
2013-ի առաջին կիսամյակում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողների հանդեպ բռնության վեց դեպք է արձանագրել։ Արտաշատում նախագահական ընտրությունների ընթացքում մի խումբ երիտասարդներ փորձել են խանգարել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության անդամ Արտակ Համբարձումյանին` նկարահանել քվեատուփերի լցոնումը:
2013-ի սեպտեմբերին Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում խորը մտահոգությունն է հայտնել քաղաքացիական հասարակության անդամների վրա գործադրված հարձակումների և մարդու իրավունքների պաշտպաններին ահաբեկելու դեպքերի կապակցությամբ։