Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիները առանց մուտքի վիզայի ՌԴ-ում կարող են 90 օր մնալ


Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարեսկզբից Ռուսաստանի Դաշնություն առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

Սույն կարգը պայմանավորված է Ռուսաստանում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով։

«Դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով»,- տեղեկացնում է Միգրացիոն պետական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG