Միացյալ Նահանգների Սենատը բանաձև է ընդունել, որում աջակցություն է հայտնում ուկրաինական ժողովրդին և միևնույն ժամանակ զգուշացնում այդ երկրի իշխանություններին բռնությունները շարունակվելու դեպքում հնարավոր պատժամիջոցների մասին:
Անցյալ գիշերն ընդունված այս բանաձևի մասին այսօր առավոտյան Թվիթերի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Պայետը:
Բանաձևում, որի նախագիծը ամերիկյան օրենսդիրների քննարկմանն էր ներկայացվել դեկտեմբերի 18-ին, կոչ է արվում բռնություններից խուսափել և համաժողովրդական երկխոսություն սկսել:
Սենատորները կոչ են անում Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդներին շարունակել համատեղ աշխատանքը Ուկրաինայում ներկայիս ճգնաժամը խաղաղ և ժողովրդավարական եղանակով լուծելու համար:
Միացյալ Նահանգների Սենատը նաև որոշել է, որ եթե պետության կողմից բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակվեն, ապա ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկեն նպատակային պատժամիջոցներ կիրառելու հարցը, այդ թվում` վիզային սահմանափակումներն ու հաշիվների սառեցումը այն անձանց, ովքեր պատասխանատու են բռնության հրամաններ տալու կամ բռնություն կիրառելու համար:
ԱՄՆ-ը կոչ է անում ցուցարարներին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ազգային հաշտության երկխոսություն անցկացնել: ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում զերծ մնալ ատելություն հրահրելուց, հակասեմիտական կամ այլ բնույթի գործողություններից, որոնք կարող են պառակտել ուկրաինական ժողովրդին:
Ուկրաինայի իշխանությունները պետք է զերծ մնան ուժի հետագա կիրառումից կամ այլ կարգի բռնություներից խաղաղ ցուցարարների նկատմամբ և պետք է հարգեն միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքները:
Փաստաթղթում նաև խիստ քննադատության է ենթարկվում ուկրաինական իշխանությունների` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 11-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու որոշումը, և կոչ է արվում անհապաղ պատժել այդ գործողության պատասխանատուներին: Ուկրաինական իշխանություններին Միացյալ Նահանգները կոչ է անում նաև ազատ արձակել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին:
Ուկրաինայի արտգործնախարարությունն արդեն պատասխան հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենք հաշվի են առնում ամերիկյան Սենատի ընդունած բանաձևը, և որ սենատորների կոչը` ուժ չկիրառելու և համազգային հաշտության երկխոսությանն աջակցելու վերաբերյալ լիովին համապատասխանում է Ուկրաինայի կառավարության մոտեցմանը:
«Հենց այդպիսի երկխոսության կոչ է անում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով դատապարտել է ուժի կիրառումը ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ցույցերի առանձին մասնակիցների կողմից», - ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինայի արտգործնախարարությունն ընդունված բանաձևը գնահատում է իբրև աջակցություն իրենց պետության եվրոպական ընտրությանն ու ժողովրդավարական զարգացմանը: «Ուկրաինայի կառավարությունը հավատարիմ է մնում եվրոպական ինտեգրացիայի ռազմավարական ուղղությանը և շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները», - ասված է մեկնաբանության մեջ:
Ուկրաինայում բողոքի զանգվածային ցույցերը սկսվեցին անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ երկրի կառավարությունը հայտարարեց, որ կասեցնում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բոլոր բանակցությունները` ակնկալվող ստորագրումից մեկ շաբաթ առաջ: