Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աճում է ազգայնականների զոհերի թիվը


Մոսկվայում գործող «Սովա» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը, որի համաձայն 2013 թվականին այդ երկրում 20 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են այլատյացության հողի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով:

Ազգայնամոլների հարձակումներն առավել մեծ թիվ են կազմել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ 8 մարդ սպանվել է, 53-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«Սովա»-ի նախորդ զեկույցի համաձայն, 2012 թվականին Ռուսաստանում 18 մարդ սպանվել էր, 171 մարդ վիրավորվել ազգայնականների հարձակումների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG