Մատչելիության հղումներ

Ակտիվիստները փակել էին Բաղրամյան պողոտան, Գասպարին բերման է ենթարկվել


Մինչ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու են դեկտեմբերի 2-ին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Երևանում ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագրերը, խորհրդարանի առջև շարունակվում է շուրջ հարյուր ակտիվիստների բողոքի ակցիան:

Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին` «կարգը խախտելու» համար: Ոստիկանները նաև կարճ ժամանակով բերման ենթարկեցին և ոստիկանական մեքենաներում պահելուց հետո ազատ արձակեցին շուրջ մեկ տասնյակ ակտիվիստների, որոնք, շղթա կազմելով, կարճ ժամանակով փակել էին Բաղրամյան պողոտան:

Հիշեցնենք` այս համաձայնագրերով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանն է զիջում «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի` իրեն պատկանող 20 տոկոսը: Բողոքի ակցիայի մասնակիցները, մասնավորապես, պնդում են, որ գազային պայմանագրերը վավերացնելով Հայաստանը կորցնում է իր էներգետիկ անկախությունը:


Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG