Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց նոր ցույցեր Կիևում


Բազմահազարանոց հանրահավաքը Կիևում, 15-ը դեկտեմբերի, 2013թ․
Բազմահազարանոց հանրահավաքը Կիևում, 15-ը դեկտեմբերի, 2013թ․
Տասնյակ հազարավոր մարդիկ երեկ դուրս են եկել Կիևի փողոցներ, որտեղ արդեն գրեթե չորս շաբաթ է ընթանում են եվրոասոցացման կողմնակիցների բողոքի ակցիաները։

Երեկ Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը կասեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները Ասոցացման հանաձայնագրի շուրջ: Նա նշել է, թե Ուկրաինայի նախագահի և կառավարության «խոսքերն ու գործերը ավելի ու ավելի են հեռանում իրարից»:

Վերլուծաբանների կարծիքով` վաղը Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է Մաքսային միությանը միանալու մասին փաստաթուղթ ստորագրել: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ սպասում է գազի գնի նվազման մասին փաստաթղթի ստորագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG