Իրավապահները որոշել են 30-հազարական դրամով (մոտ 75 դոլար) տուգանել «Արտ Լաբորատորիա» խմբի չորս անդամների, ովքեր Երևանի կենտրոնական փողոցներում ու շենքերի պատերին Շանթ Հարությունյանի դիմանկարն էին պատկերել:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արտ Լաբորատորիա»-ի անդամ Արթուր Պետրոսյանը, ոստիկանությունը կարճել է հարուցված քրեական գործը՝ եզրակացնելով, որ ակտիվիստները վարչական իրավախախտում են թույլ տվել:
«Հիմնավորումը էն է, որ մենք վնասել ենք ուրիշի գույքը, չնայած մենք ոչ մի մասնավոր տարածքի վրա, մասնավոր պատի, կոնկրետ ինչ-որ անձի պատկանող պատի վրա Շանթի նկարը չենք նկարել», - ասաց Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Մյուս կողմից, էն վանդալիզմը, որ անում է քաղաքապետարանը դալանները նկարելով՝ էդ իր անճաշակ նկարներով, սա ավելի մեծ վնաս է հասցնում հասարակությանն ու հանրությանը, քան մեր արածը»:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձից մի քանի օր հետո նրա դիմանկարով գրաֆիտին հայտնվել էր Երևանում, սակայն ժամեր անց ոստիկանները դրանց հետքը անգամ չէին թողել:
Ակտիվիստները մտադիր չեն մուծել տուգանքները, ավելին՝ համոզված են, որ քաղաքային իշխանություններն են վանդալիզմով զբաղված:
«Կբողոքարկենք, կպայքարենք: Ինձ թվում է՝ ընդհանրապես մենք պետք է «Արտ Լաբորատորիա»-ով դատի տանք քաղաքապետարանին արվեստի գործը ջնջելու համար՝ որպես վանդալիզմի ակտ: Մյուս կողմից, չգիտեմ, էս պայմաններում, իհարկե, որոշումը կլինի միշտ իշխանությունների կողմից: Գուցե կարելի է ինչ-որ ակցիաներ կազմակերպել, հանրային հանգանակություն կազմակերպել, և այլն», - ասաց Պետրոսյանը՝ հավելելով․ - «Այսինքն, գործողություններ, որ կարող է ավելի հանրայնացնի էս իրադարձությունը Շանթի հետ կապված»:
Արվեստագետներին միավորող «Արտ Լաբորատորիա»-ն նմանատիպ ակցիաներով իր բողոքն է արտահայտում իշխանություններին: Օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձին ակտիվիստները «Հեռացի՛ր» գրությամբ մեծ տորթ էին դրել նախագահականի առջև: