Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը և Էշթոնը նամակներ են փոխանակել, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։