Սանկտ Պետերբուրգում հինգշաբթի օրը մեկնարկում է Ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի հանձնաժողովի չորրորդ նիստը: Վաղը այս նիստի շրջանակներում կկայանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Ռուս - թուրքական համագործակցության բարձր մակարդակի հանձնաժողովը ստեղծվել է 2009 թվականին, և երկու երկրների ղեկավարները սկսել են հանդիպել առնվազն տարին մեկ անգամ, իսկ տնտեսական բավական խորացված համագործակցությանը գումարվել են նաև քաղաքական ակտիվ շփումները:
Բանակցությունների օրակարգում նախ էներգետիկայի բնագավառում համագործակցության հետ կապված հարցերն են՝ խոսքը առաջին թուրքական ատոմակայանի կառուցման և «Հարավային հոսք» գազատարի հետ կապված հարցերի մասին է:
Սակայն օրակարգում են լինելու նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես՝ Սիրիայի ճգնաժամը, որի առնչությամբ պաշտոնական Մոսկվայի և Անկարայի մոտեցումները, մեղմ ասած, տարբեր են: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը և Էրդողանը քննարկելու են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Եգիպտոսում:
Թուրքիայի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում են էներգետիկայի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարները:
Ռուսաստանցի փորձագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության մեկնաբան Վադիմ Դուբնովը, խոսելով ռուս - թուրքական բանակցությունների այսօրվա օրակարգի մասին, ընդգծում է, որ բանակցություններում հիմնական հարցերից մեկը միշտ գազն է, որովհետև սա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առանցքային բնագավառ է:
Այսօր, սակայն, հարուստ է նաև քաղաքական օրակարգը, ասում է ռուսաստանցի մեկնաբանը և հավելում․ - «Թուրքիան տարածաշրջանի հիմնական և կարևորագույն խաղացողներից է այսօր, և Ռուսաստանը սա հաշվի է առնում»:
Բացի այդ, Դուբնովը համարում է, որ վաղը կայանալիք բանակցությունների հիմնական հարցերից մեկը ղարաբաղյան խնդիրն է լինելու: «Անկարան ակնհայտորեն ցանկանում է ավելի ակտիվ լինել այս խնդրի կարգավորման շուրջ գործընթացներում, և ակնհայտ է նաև, որ Վաշինգտոնը Թուրքիային ուզում է այս կամ այն ձևով ներառել բանակցային գործընթացներում: Եվ վաղը կայանալիք հանդիպմանը այս նոր նախաձեռնությունը նույնպես քննարկվելու է», - ասում է ռուսաստանցի մեկնաբանը:
Մոսկվան հասկանում է, որ առանց Անկարայի ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ տեղից շարժել, ասում է փորձագետը: Սա, թերևս, չի նշանակում, որ առաջիկայում կլինեն դրական զարգացումներ խնդրի կարգավորման առումով, սակայն հասկանալի է, որ Ղարաբաղի շուրջ այսօր ընթանում են նոր զարգացումներ, և Անկարան իր դերակատարումն այստեղ ունի, ընդգծում է Վադիմ Դուբնովը: