Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Ղարաբաղյան խնդրի կարգավորումից կշահեն բոլորը»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայլ Գուսմանին տված հարցազրույցում:

«Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա արդյունքում կշահեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, կշահի և Թուրքիան, կշահեն նաև Ռուսաստանը և Իրանը: Կշահեն բոլորը, ընդհուպ՝ Աֆղանստանը», - Էրդողանի խոսքերն է փոխանցում ադրբեջանական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG