EU Observer վերլուծականը հրապարակել է Եվրասիայի քաղաքականությամբ և տնտեսությամբ զբաղվող ամերիկացի փորձագետ Ալեքսանդրոս Պետերսենի հոդվածը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:
«Ռուսաստանը բացում է իր խաղաքարտերը Ղարաբաղի հարցում» վերնագրված հոդվածում Պետերսենը անդրադառնում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու վերջին հայտարարությանը, թե ռուսական զինված ուժերը կներգրավվեն, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով իր վերահսկողությունը սահմանել Ղարաբաղի նկատմամբ: Ռուզինսկին նաև հավելել էր, որ եկող տարի Ռուսաստանը ծրագրում է ակտիվացնել համատեղ ռազմական վարժանքները Հայաստանի հետ:
«Բոլորի համար իհարկե հանրահայտ գաղտնիք է, որ ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանվում է Ռուսաստանի կողմից, որը երկու կողմերին էլ զենք է վաճառում և այդ կերպ պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդեցության իր լծակները», - նշում է փորձագետը՝ շարունակելով․ - «Սա շատ լավ արտացոլում է տարածաշրջանի ընդհանուր դինամիկան, Հայաստանը լիակատար կախվածության մեջ է Ռուսաստանից իր անվտանգությունը պաշտպանելու հարցում, և դրա գինը Հայաստանի ինքնիշխանությունն է: Դրա վառ ապացույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումն էր` միանալ Մաքսային Միությանը` խոստացված եվրոպական ինտեգրացիայի փոխարեն»:
Պետերսենը գրում է, որ գնդապետ Ռուզինսկու հայտարարությունները իրեն հիշեցնում են ռուսական սպառնալիքները Վրաստանի նկատմամբ 2008 թվականի պատերազմի նախաշեմին: Իրականում Ռուսաստանը շատ ավելի լավ պատրաստված է Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը թեժացնելուն, քան մի քանի տարի առաջ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում էր, նշում է ամերիկացի վերլուծաբանը՝ մանրամասնելով, որ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, որտեղ Ռուսաստանի իշխանությունը պետք է պատրվակ հորիներ միջամտելու համար, Լեռնային Ղարաբաղի դեպքում Ռուսաստանը կարող է ընդամենը հղում կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին:
«Միջազգային հանրության աչքում դա կդիտվի որպես Հայաստանի պաշտպանություն, ու չնայած հակամարտությունը կկենտրոնանա միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այն շատ ավելի լեգիտիմ կդիտվի, քան միջամտությունն էր Վաստանում», - նշում է հոդվածագիրը:
Ըստ Պետերսենի՝ Ռուսաստանը, քողազերծելով իր «կողմնակալությունը» ղարաբաղյան հակամարտությունում, նաև մեծ հարցականի տակ է դնում իր դերը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:
Նրանք, ովքեր հետևում են ղարաբաղյան հակամարտությանը վերջին 20 տարիների ընթացքում, լավ գիտեն, որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ է, այլև հակամարտության մասնակից և կողմ, գրում է Պետերսենը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, մինչ այժմ կողմերը չգիտես ինչու այնպես են իրենց պահում, կարծես Ռուսաստանն անկողմնակալ է:
Գնդապետ Ռուզինսկու չքողարկված հայտարարությունը, սակայն, կբարդացնի Մինսկի խմբի ձևաչափում երեք երկրների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը, համոզված է վերլուծաբանը:
«Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ նորություն չէ, ու չնայած դրան` Մոսկվայի այս նախազգուշական կրակոցը Ադրբեջանի և տարածաշրջանի ուղղությամբ չարագուշակ հիշեցում են, թե ինչ աղետ կարող է տեղի ունենալ Կովկասում, եթե մոտ ժամանակներս չհաջողվի լուծում գտնել հայ - ադրբեջանական հակամարտությանը», - գրում է փորձագետը:
Հակամարտության լուծմանն ուղղված առաջին քայլը, ըստ վերլուծաբանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ բանակցությունները վերականգնելն է, սակայն այդ բանակցություններում հիմնական նախաձեռնությունը պետք է բխի Ֆրանսիայից կամ Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից` որպես ազնիվ միջնորդներ:
Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղություն քարոզել և սպառնալ պատերազմով, իր հոդվածը եզրափակում է Ալեքսանդրոս Պետերսենը: