Նախաքննական մարմինն այսօր մեղադրանք է առաջադրել լրագրող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին:
Մոտ մեկ ժամ Հատուկ Քննչական ծառայությունում մնալուց հետո լրագրող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը դուրս եկավ շենքից` մեղադրանքը ձեռքին:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, և 333-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել, մինչդեռ այսօր ինքը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում:
«Ստեղծում են մի նախադեպ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբևիցե չբողոքի իր դեմ ապօրինություն, բռնություն կիրառած ոստիկանի դեմ: Ներկայացնում են, թե ես կեղծ մատնություն եմ կատարել այդ «գառնուկ» ոստիկանների նկատմամբ», - փոխանցեց Կիվիրյանը:
Հակադարձելով երկրորդ մեղադրանքին, թե ինքը բռունցքով հարվածել, կծել է ոստիկանին` իրավապաշտպանը կրկին պնդեց, որ իրավապահներին նույնիսկ մատով չի կպել. - «Ես ավտոմեքենայում իբր հարվածել, կծել եմ ոստիկանին, դրանից հետո գլխով սկսել եմ խփել ավտոմեքենայի դռանը և ինքս ինձ վնասվածքներ եմ պատճառել: Դա է ողջ մեղադրանքի էությունը»:
Կիվիրյանի գնահատմամբ, նախաքննական մարմինը գործի լիարժեք բացահայտմամբ զբաղվելու և իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության կանչելու փոխարեն զբաղված է գործ սարքելով և քաղաքական հետապնդում իրականացնելով. - «Սա միանշանակ քաղաքական հաշվեհարդար է: Հաշվի առնելով, որ բացի այս քրեական գործից, այս պահի դրությամբ իմ դեմ առկա է չորս հատ վարչական վարույթ, այդ ամբողջը վկայում է, որ ռեժիմը ամեն ձևով փորձում է ինձ մեկուսացնել: Այսինքն` նպատակն այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին չպայքարի իր իրավունքների համար: Հենց քաղաքական հալածանքը սա է»:
Մոտ մեկամսյա դադարից հետո Արգիշտի Կիվիրյանը երեկ ուշ երեկոյան է ստացել ծանուցագիրը, նախօրեին նա ակտիվորեն մասնակցում էր բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստների: Ու հիմա ուղիղ կապ է տեսնում, որ հենց հաջորդ օրը իրավապահնեերն իրեն մեղադրանք առաջադրեցին. - «Իրենք վերջնականապես սպանում են օրենքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ ելք չի ունենալու, քան ինքը նույնկերպ պատասխանի իրենց: Հենց ամսի հինգի ընդվզումը դրա ապացույցն է»:
Որպես խափանման միջոց Կիվիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Երկու մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում:
Այսօր իրավապաշտպանը հրաժարվել է ցուցմունք տալ. - «Պատճառաբանեցի, որ քանի որ առաջադրվել է նման աբսուրդ մեղադրանք, դա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է քրեաօլիգարխիկ, ոստիկանական ռեժիմ, որը իրականացնում է հետապնդում իմ նկատմամբ իմ քաղաքական հայացքների և հասարակական, լրագրողական, իրավապաշտպանական գործունեության համար»: