Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, չորեքշաբթի կայացած ասուլիսում անդրադառնալով սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալությանը, ասաց, որ ամեն ծնողի համար էլ տեղի ունեցածը դժբախտություն է, սակայն այս դեպքի շուրջ բարձրացված աղմուկը անտեղի է՝ պետք չէ խաղալ մարդու հեղինակության հետ, առավել ևս երբ խոսքը լեգենդար մարզիկի մասին է։
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ հայկական սպորտը ճահճացած վիճակից կարող է հանել միայն Յուրի Վարդանյանը, և հավատում է, որ Վարդանյանի նման ուժեղ նախարարը ոչ միայն կարող է անջատել սպորտը քաղաքականությունից, այլև բոլորին ցույց տալ իրենց տեղը։
«Ունեն սեփական լրատվամիջոցներ և ամեն օր մատուցում են՝ «հայկական սպորտի ղեկավարը կամ թագավորը»... ինչ-որ նման բաներ են ասում։ Հայկական սպորտի ղեկավարը սպորտի նախարարն է։ Ոչ մեկը չի ասում՝ ախր դուք ի՞նչ իրավունք ունեք Եվրոպայի և աշխարհի չեմպիոնին գնալ օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները սպորտի նախարարության մենաշնորհն է և նրան է պատկանում։ Օլիմպիական կոմիտեն ի՞նչ կապ ունի», - ասաց Հայրապետյանը։
Նա անդրադարձավ նաև Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի աղմկահարույց ընտրություններին, ըստ էության, պաշտպանելով նորընտիր ղեկավար Արթուր Բաղդասարյանին։ Հայրապետյանի խոսքով՝ Օլիմպիական կոմիտեն պարզապես Վոլեյբոլի ֆեդերացիայի նման հասարակական կազմակերպություն է, և մեկի ղեկավարը մյուսին մեղադրանքներ ներկայացնելու իրավունք չունի։ Այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ ընտրությունները կեղծվել են, Հայրապետյանը ասաց, որ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը այդքան կարևոր չէ, որ կեղծիքով ընտրվեն։
«Որևէ հասարակական կազմակերպության ղեկավար իրավունք չունի ինչ-որ սկանդալ սարքի, դա բարոյական չէ։ Ես կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանը այն մարդկանցից է, որը կարող է սպորտաձևը ղեկավարել, և մենք այլևս թերահավատորեն չենք վերաբերվի Վոլեյբոլի ֆեդերացիային»,- ասաց Հայրապետյանը։
Հայրապետյանը այսօր պաշտպանեց նաև Փակ շուկայի սեփականատեր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ «Հպարտանում եմ, որ իմ ընկերը նման գեղեցիկ բաներ է կառուցում», - ասաց նա։ Ինչ վերաբերում է հուշարձանը վնասելուն, ապա նման տեսակետ ունեցող մարդիկ, նրա կարծիքով, ծախված են. - «Ես լինեի 25 հարկ կկառուցեի։ Սամվել Ալեքսանյանը մի հատ լավ պաստառ էր կպցրել՝ շպիոններ են էդ մարդիկ, և կարծում եմ, որ պաստառը ճիշտ էր։ Էդ մարդիկ, գրանտներ ստանալով, գալիս անկապ կանգնում են, մարդկանց վարկաբեկում են»։
Անդրադառնալով «Հարսնաքարի» գործում վերջին զարգացումներին, երբ ամբաստանյալներից երեքը իրենց վրա վերցրին երեք տուժողներին ծեծելու պատասխանատվությունը, Հայրապետյանը ասաց, որ իր կարծիքով նրանք հիմարություն են արել, որ այսքան ժամանակ չեն խոստովանել դա։
«Իրենք այսքան ժամանակ հասարակությանը թյուրիմացության մեջ են գցել և տարբեր տեսակի մեկնաբանություններ են եղել։ Ես էդ ստահակների մասին առհասարակ չեմ ուզում խոսել»,- ասաց նա։