Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել «Բարև Երևանի» բողոքը


Armenia -- A group of young people continue struggle against the public transport price increase, Yerevan, 20Jul2013
Armenia -- A group of young people continue struggle against the public transport price increase, Yerevan, 20Jul2013
Երևանի ավագանի «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Բարև Երևանի» վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. և Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների:

Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարև Երևան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, և բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:

«Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք ետ վերադրձնելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման և իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով»,- հայտնում է ավագանու ընդդիմադիր խմբակցությունը։

Հիշեցնենք՝ «Բարև Երևանը» դատական կարգով բողոքարկում էր Երևանի քաղաքապետի՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրացնելու որոշման օրինականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG