Դատարանն այսօր որոշում չկայացրեց, նիստը հետաձգեց աշխատանքային օրվա ավարտին և Ավետիսյանի բողոքի քննության հաջորդ նիստը նշանակեց երկուշաբթի:
Վոլոդյա Ավետիսյանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվեց նրան գրավով ազատ արձակել։ Փաստաբան Արա Զաքարյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ միջնորդել է Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել՝ նկատի ունենալով համաներման ակտը․- «Պաշտպանական կողմը այդ հարցն էլ բարձրացրեց, որ քանի որ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Վոլոդյա Ավետիսյանին համաներման տակ է ընկնում, ուստի այս պարագայում նրանք պետք է Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատ արձակեն»:
Դատարանի դիմաց պաստառներով մի քանի տասնյակ ազատամարտիկներ էին հավաքվել, որոնք ընդդիմացան դռնփակ նիստ անցկացնելու որոշմանը: Դատական կարգադրիչներից մի մասին գրկելով տեղափոխեցին դահլիճի դռան մոտից, ոմանց հեռացրին դահլիճի մերձակայքից և արդարության կոչերով ներխուժեցին դահլիճ: Դատարանում իրարանցում սկսվեց, և միայն Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի խնդրանքից հետո ազատամարտիկները դուրս եկան դատարանի դահլիճից:
Ազատամարտիկները հայտարարում են, որ դատարանից արդար որոշում են ակնկալում:
Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով հիշյալ քաղաքացուց 2000 դոլար հափշտակելու մեջ: Պահեստազորի գնդապետը իր մեղադրանքը «շինծու» է որակել՝ հայտարարելով, որ իշխանությունները իր դեմ քաղաքական հետապնդում են սկսել։
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա համախոհները՝ բազմաթիվ այլ ազատամարտիկներ, Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ նախաձեռնեցին՝ իշխանություններից պահանջելով բարելավել ազատամարտիկների, պահեստազորի զինվորականների սոցիալական պայմանները։
Ի դեպ, Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին քննչական մարմինը չի ներկայացրել որևէ ապացույց, փաստաթուղթ, իսկ Հ․ Զաքարյանի հետ առերեսում չի եղել:
Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու պահից սկսած՝ նրա մարտական ընկերները պնդում են, որ պատճառը մայիսին Ազատության հրապարակում նրա սկսած նստացույցն էր: Այդ նստացույցից սկիզբ առան և մինչ օրս շարունակվում են ազատամարտիկների բողոքի ակցիաները՝ սոցիալական պահանջներով: Պահեստազորի գնդապետի կալանքով անհանգստացածներն ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ նա ունի 6 երեխա, երեքն անչափահաս են: Վոլոդյա Ավետիսյանին ազատությունից զրկելու կապակցությամբ ազատամարտիկներն օրերս նստացույց են անցկացրել տարբեր քաղաքներում:
Ազատամարտիկներն այսօր էլ պնդեցին, որ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը: Ազատամարտիկներն ասում էին, որ եթե Վերաքննիչ դատարանն իրենց ընկերոջը չազատի կալանքից, իրենք կազատեն Վոլոդյա Ավետիսյանին: