Ժամեր առաջ Բրյուսելում ավարտվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը:
Երկու կողմերն էլ հաղորդագրություններ են տարածել հանդիպման վերաբերյալ:
Բարոնուհի Էշթոնի մամուլի ծառայությունը, մասնավորապես, հաղորդում է, որ այսօրվա հանդիպումը եղել է երկկողմ կանոնավոր հանդիպումների մաս: Հանդիման ընթացքում քննարկվել են Եվրամիության և Հաայաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի պատրաստությունները:
Եվրամիության բարձր ներկայացուցիչը շեշտել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են Հայաստանի կողմից վերջերս հայտարարված Մաքսային միության անդամակցության հետ, ասված է Էշթոնի գրասենյակի հաղորդագրությունում:
Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, թե Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում։
Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ընդգծել է նաև, որ Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը, Եվրամիության աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք Եվրամիության շարունակական աջակցությունը», - ասված է հաղորդագրությունում:
Իր հերթին, Քեթրին Էշթոնը ուրախ է եղել լսել Նալբանդյանից, որ Հայաստանը հաստատակամ է մնում Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման հարցում և շարունակելու է ջանքեր գործադրել բարեփոոխումների ուղղությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպման ընթացքում կարևորել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
Ի դեպ, Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանն էլ վաղը քվեարկելու է Հայաստանի հետ վիզայի դյուրացման և Եվրոպայում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիների հետընդունման այս համաձայնագրի համար: