Մատչելիության հղումներ

110 ստորագրություն՝ ի օգուտ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման


Տիգրան Առաքելյանը (ձախից) դատարանի դահլիճում, օգոստոս, 2013թ․
Տիգրան Առաքելյանը (ձախից) դատարանի դահլիճում, օգոստոս, 2013թ․
110 ճանաչված անձինք, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ, Վերաքննիչ դատարան են ներկայացրել արդեն երկու տարուց ավելի կալանավայրում գտնվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն:

Միջնորդությանը ստորագրողների թվում են, մասնավորապես, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում Հայաստանի նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, դերասան Հովհաննես Ազոյանը և այլոք:

Դատարանը խորհրդակցական սենյակում ներկայումս քննարկում է միջնորդությունը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG