Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումները, այդ թվում օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքը, երբ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվեցին ակտիվիստներ՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեմ վերջին օրերի բողոքի ցույցերի երկու ակտիվ մասնակիցները ծեծի ենթարկվելուց առաջ մասնակցել էին հերթական ակցիային։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունում նշվում է, որ այս ձևով փորձ է կատարվում վախեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը։ Հայտարարության մեջ կոչ է արվում հնարավորինս շուտ բացահայտել և պատժել հանցագործներին և ամեն ջանք գործադրել հետագայում նման միջադեպերից խուսափելու համար։
Դատապարտող հայտարարություն են տարածել նաև երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, առանձին հայտարարությամբ է հանդես եկել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն են Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունը այս հարձակումը ահաբեկչություն է համարում։
«Պահանջը՝ որպեսզի, առաջին հերթին, բացահայտվի, այդ հանցագործությունը կատարողները բացահայտվեն, և երկրորդը՝ այլևս չկրկնվեն այսպիսի բաներ: Այսպիսի մեթոդներով լռեցնել ակտիվիստներին՝ անթույլատրելի է», - հայտարարեց Հոկտանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ տեղի ունեցածը ոչ թե կոնկրետ մարդկանց դեմ է ուղղված, այլ՝ երևույթի: Վերջերս նման հարձակումներ էին եղել նաև Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաների հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրենի՝ այս ձևով փորձ է արվում կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները։
«Հասարակական ակտիվությունը լռեցնելուն, հասարակական ակտիվությունը չեզոքացնելուն ուղղված քայլ է, այսինքն՝ կապել կոնկրետ ակցիայի ես ձեռնպահ կմնայի: Սա վերաբերում է այս տիպի բոլոր ակցիաներին», - ընդգծեց Հոկտանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս դեպքը կարող է դիտվել որպես նախազգուշացում այն հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատում են իշխանությունների՝ տարբեր ոլորտներում տարվող քաղաքականությունը։
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացնում: «Եկեք սպասենք, որովհետև ինչ-որ տեղ պետք է երևի կանգնեն այդ ակցիայի, այսպես ասած, իրական պատվիրատուները, և միգուցե հասկանալի դառնա իրենց համար՝ դա ավելի շատ իրենց հետագայում վնաս կինի, քան հասարակությանը», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրենը:
Ի դեպ, այս իրադարձություններին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։ Twitter-ի իր պաշտոնական էջում նա գրառում է կատարել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ և ընդգծում արդյունավետ հետաքննություն ապահովելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: