Մատչելիության հղումներ

ՕԵԿ․ «Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի շահերը»


«Օրինաց երկիր»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
«Օրինաց երկիր»-ի ղեկավարությունը կուսակցության համագումարի ժամանակ, արխիվ
Իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհուրդը, «հաշվի առնելով Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների` մասնավորապես Ռուսաստանի հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին»:

«Վերոշադրյալն ավելի է ամրապնդվում նաև այն հանգամանքով, որ Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում», - ասված է կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում, որի համաձայն՝ ՕԵԿ-ի քաղխորհուրդը երեկ ուշ երեկոյան կայացած նիստի ժամանակ է քննարկել սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները:

Միաժամանակ, «Օրինաց երկիր»-ի քաղխորհուրդը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցության խորացման գործընթացին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով որպես Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը» Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության քաղաքական խորհուրդն «ընդգծում է, որ դրանք էական նշանակություն են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում և կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների շարունակականության ապահովումն ու առաջիկայում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG