Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել հայ զինվորին


Ադրբեջանական տարածքում օրեր առաջ գերեվարված հայ զինվորը՝ 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանը, այսօր տեղափոխվել է Բաքու եւ այժմ գտնվում է պաշտպանության նախարարությունում։ Այդ մասին APА գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Վերջինիս խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչերը շուտով հանդիպում կունենան հայ զինծառայողի հետ, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նրա՝ հայրենիք վերադառնալու հարցը։

«Եթե գերեվարված հայ զինվորը նման ցանկություն հայտնի, կվերադարձվի, ամեն ինչ կախված է նրա կամքից»,- վստահեցրել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG