Առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ձևավորվի այն հանձնաժողովը, որը կոչված է լինելու քննարկել և առաջարկներ ներկայացնել Երևանի քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրների առնչությամբ։
Հանձնաժողովի կազմում նախատեսվում է ընդգրկել բոլոր շահագրգիռ կողմերին, ուստի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ համապատասխան հանձնարարականներ էր տվել տրանսպորտի հարցերով իր խորհրդական Ալբերտ Գևորգյանին։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը այսօր փոխանցեց, որ հրավերներ են ուղարկվելու քաղաքական ուժերին, հայտեր են ընդունվելու հասարակական կազմակերպություններից, մասնագիտական քննարկումների պատրաստ անձանցից։
Մինչդեռ Երևանի ավագանու անդամակցող ոչ իշխանական «Բարև,Երևան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար դեռևս անհասկանալի է այս հանձնաժողովի ստեղծման նպատակը։
Կա մտավախություն, որ այն կարող է կոչված լինել «կոսմետիկ փոփոխություններով» վավերացնել ուղեվարձը 150 դրամ դարձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 19-ի որոշումը։ «Բարև, Երևանն» այսօր դիմել է քաղաքապետին՝ խնդրելով պարզաբանել ինչ կարգավիճակ է ունենալու հանձնաժողովը, ինչ կարգավիճակ են ունենալու դրա եզրակացությունները և որքանով է հանձնաժողովն իրավասու ուղեվարձի սահմանման հարցերում որոշումներ կայացնել, եթե ավագանին է զրկված այդ լիազորություններից։
Դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը այսօր չբացառեց, որ իրենք կարող են հրաժարվել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։
«Կմասնակցենք, եթե քաղաքապետին ուղղված մեր հարցերի պատասխանները մեզ հույս ներշնչեն, որ դա որոշումներ կայացնող մարմին է, որ դա մեր պատկերացրած շրջանակը քննարկող մարմին է, այլ ոչ թե Տարոն Մարգարյանի կասեցրած որոշումների վերագործարկումը սպասարկող ինչ-որ մի բան, կամ հասարակության ուշադրությունը շեղող, կոսմետիկ փոփոխություններով խաբող ինչ-որ մի բան»,- հայտարարեց Սաֆարյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հրավեր ստանալուց հետո կքննարկեն մասնակցության հարցը. - «Բայց մի բան հստակ է, հանձնաժողով չի կարող ստեղծվել նրա համար, որպեսզի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հայտարարվի, որ տրանսպորտի սակագինը բարձրանում է։ Մեր միանշանակ դիրքորոշումն է՝ այս պայմաններում, երբ երկիրը հասցված է սոցիալական աղետի, ծայրագույն աղքատության շեմին չի կարող թույլատրելի լինել տրանսպորտի թանկացումը։ Մենք հանդիպել ենք բազմաթիվ փորձագետների, տնտեսագետների հետ, որոնք հիմնավորում են, որ գործող սակագնի պայմաններում ևս «գծի տերերը» աշխատում են շահույթով, և 100 դրամի պայմաններում ևս կարող են ապահովել որակյալ ուղևորափոխադրում, այլ ոչ թե այն խայտառակ վիճակը, որ այսօր գոյություն ունի։ Մեզ համար հանձնաժողովը մեկ խնդիր կարող է լուծել՝ բարելավել ուղևորափոխադրումների վիճակը, բայց ոչ սակագին բարձրացնելու հաշվին»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցի որևէ հանձնաժողովի աշխատանքի, «եթե դրա արդյունքը լինելու է սակագին բարձրացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացության գալու հարցը»։
Ինչ վերաբերում է ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ խոցելի շերտերի համար զեղչային համակարգի ներդրումը, որի մասին ավելի վաղ խոսել էր քաղաքապետը, ապա պատգամավորի համոզմամբ՝ խոցելի շերտերի համար այդ համակարգը հնարավոր է ներդնել գործող 100 դրամի պայմաններում ևս։
«Պետք է ճկուն մեխանիզմներ մշակվեն, որ սոցիալական տարբեր խավերի համար գործող սակագնից՝ 100 դրամից էժան ուղևորափոխադրումներ իրականացվեն, այդ հարցերի շրջանակը մենք պատրաստ ենք քննարկել»,- ասաց Զոհրաբյանը։
Այլ քաղաքական ուժեր առայժմ դիրքորոշում չեն հայտնում հանձնաժողովի վերաբերյալ։ Հասարակական կազմակերպություններից Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը մեծ սպասելիքներ չուներ հանձնաժողովից, բայց քննարկման անհրաժեշտություն տեսնում է։
«Ես խիստ թերահավատ եմ, որ արդյունավետ կլինի, բայց քննարկումը ցույց կտա, թե որ ուղղությամբ է գնալու»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա.- «Մենք ոչ մեկին թշնամի չենք, եթե պաշտպանում ենք սպառողների շահերը, դա չի նշանակում, որ մենք կողմ ենք այն քայլերին, որոնք սնանկացման կբերեն ձեռնարկություններին։ Ուրեմն պետք է գտնենք ելքերը, դրանք հայտնի են»։
Պողոսյանը հանդես կգա սեփական առաջարկներով, որոնց իրագործումը այսօրվա սակագնի պայմաններում առայժմ հնարավոր համարում է։
Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները չեն մասնակցելու հասարակական քննարկումներին։