Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ մինչ այդ Վարչական դատարանում վիճարկելու են քաղաքապետի որոշումը ուղեվարձի թանկացման վերաբերյալ:
«Եթե կարողանանք ցույց տալ այդ գործընթացի անօրինական լինելը, դրան կհետեւի նրա [Տարոն Մարգարյանի] պաշտոնանկության պահանջը», - ասաց Բախշյանը:
Նրա հավաստմամբ՝ քաղաքապետի որոշման անօրինական լինելու հիմքերը կազմելու գործում իրենց խմբակցությանը օգնում են մի շարք մասնագետներ, գործող դատավորներ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել մի քանի հիմքերով, այդ թվում՝ լիազորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում՝ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա: Այս պարագայում քաղաքապետին պաշտոնանկ է անում Կառավարությունը։
«Ամբողջովին բացահայտելու ենք այս իշխանությունների անգրագետ գործողությունների շարքը և սեփական շահերով առաջնորդվելու մոլուցքը: Ինչքան կերել եք, լափել եք, գոնե տեղ թողեք, որ հասցնեք մարսել: Ես ասում եմ՝ չե՛ք մարսելու, հասարակությունը թույլ չի՛ տալու», - վրդովված հայտարարեց Բաշխյանը:
Նա քաղաքապետի նահանջը պայմանավորեց նաև այն փաստով, որ ուղեվարձի բարձրացման հարցը առաջիկայում դառնալու էր ավագանու արտահերթ նիստի քննարկման առարկա․ «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին հաջողվել էր հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները:
«Դա իրենից [Տարոն Մարգարյանից] չի գալիս: Դե, Հանրապետության նախագահն էլ ասաց՝ չի լինելու գազի թանկացում, բայց թանկացրեց, չէ՞: Վերևից մինչև ներքև ժողովրդի գրպանից վերջին լուման քերթում են», - ասաց Անահիտ Բախշյանը:
Անցած մի քանի ընտրություններում քարոզարշավի ընթացքում իշխող քաղաքական ուժի շեշտադրումները նախևաջաց սոցիալական խնդիրների վրա էին: 2008-ից ի վեր Ազգային ժողովում բացարձակ մեշամասնություն ունեցող Հանրապետականը մեկ անգամ չէ, որ ընտրությունների է գնացել մարդկանց սոցիալական բեռը թեթևացնելու հաստատակամ խոստումներով․ 2008-ին Սերժ Սարգսյանը խոստանում էր, թե 5 տարի անց յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա բնակարան և ավտոմեքենա գնել, 2013-ին վստահեցնում էր, թե 2018-ին ապրելու ենք «ավելի լավ Հայաստանում»: Տարոն Մարգարյանն էլ այս տարի էր «ավելի լավ Երևան» խոստանում:
Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին՝ սոցիալական բեռի ավելացումը արդյո՞ք չի նվազեցնում մարդկանց վստահությունը իշխող քաղաքական ուժի նկատմամբ, արձագանքեց, թե իշխանության ձեռնարկած քայլերը «արագ երևացող չեն»:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող աշխարհից կտրված ապրել․ - «Ընդհանրապես թանկացումների այդ տենդենցը աշխարհում է նկատվում, և այնպես չէ, որ բոլոր երկրներում մարդիկ շատ գոհ ու երջանիկ ապրում են, իսկ մեր երկրում ինչ-որ բունտեր են հասունանում»:
Աճեմյանը կարծիք հայտնեց, թե Տարոն Մարգարյանը ուղեվարձի բարձրացման մասին որոշումը ոչ թե կուսակցական պնդումներով է կասեցրել, այլ քաղաքացիական բուռն արձագանքի պատճառով․ - «Ես կարծում եմ, վերջին ժամանակների բոլոր թանկացումները խտացրեցին, մեծացրեցին հասարակության մեջ բողոքի ալիքը, այդ պատճառով էլ երևի թե հարկ եղավ վերանայել որոշումը»:
Նա նաեւ կարծում է, որ ընդդիմության պասսիվությունն է պատճառը, որ այդ շարժումը չի ուղղորդվել քաղաքական գործիչների կողմից:
Անահիտ Բաշխյանի կարծիքով, մինչդեռ, սա այն շարժումն է, որից պետք է ոգևորվի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Եվ ընդդիմությունը, նրա պնդմամբ՝ «ձեռքերը ծալած չի նստել»․ - «Թե՛ «Բարև Երևան»֊ը, «Բարգավաճ»-ը, Դաշնակցությունը, Հայ ազգայի կոնգրեսը․․․ բոլորն էլ իրենց սենյակներում աշխատել են այս որոշումը կասեցնելու ուղղությամբ: Նրանց երիտասարդները, ինչպես նաև մեր երիտասարդները դրսում էին, մենք ներսում մատակարարել ենք այս շարժման համար անհրաժեշտ բոլոր գործիքները, նյութերը, որպեսզի իշխանությունը հասկանա, թե ինչ անգրագետ որոշում է կայացրել քաղաքապետը», - նշեց Անահիտ Բաշխյանը՝ եզրափակելով․ - «Այդ երիտասարդներից սովորելու բան ունեն ես, Երևանի փոխոստիկանապետ պարոն Օսիպյանը, քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանը, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պիտի սովորեն արժանապատիվ ապրել, ապրել ոչ միայն իրենց համար, առաջին հերթին՝ կողքի մարդու համար»: