Մատչելիության հղումներ

67 Ա երթուղայինի վարորդը դանակահարվել է


67 Ա «Գազել» մակնիշի երթուղայինի վարորդ Ալեքսան Ղ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG