Արևելյան գործընկերության վեց երկրներից Հայաստանը չորրորդն է, որ ավարտում է Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Եվրոպական Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` այսօր բարեհաջող կերպով ավարտեցին մեկ տարի, երկու ամիս տևած 7 փուլանոց բանակցությունները:
Այսօր Երևանում կողմերը համաձայնության եկան հիմնական բաղկացուցիչների շուրջ, որոնք պետք է հիմք ծառայեն Հայաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունների համար: Շուրջ 900 էջանոց փաստաթղթի բանակցությունները դեռ ամիսներ առաջ հայկական կողմը նախատեսում էր ավարտել մինչև տարեվերջ, սակայն օրերս Բրյուսելից հնչող այն կարծիքները, որ Հայաստանը կարող է արդեն հուլիսին փակել բանակցային էջը, փաստորեն, տեղին էին:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո Եվրոպան Հայաստանին առավելություններ կտրամադրի իր շուրջ կես միլիարդ սպառող ունեցող շուկայում: Այդպիսով` Եվրոպական միության և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների նոր շրջանակ կստեղծի, որը կսերտացնի Հայաստանի տնտեսական ինտեգրացիան ԵՄ-ի հետ՝ հայկական ապրանքների համար ճանապարհ հարթելով դեպի եվրոպական շուկա, ինչպես նաև հայկական շուկան բացելով եվրոպական ապրանքների համար:
Համաձայնագրի կողմից առաջարկվող բարեփոխումները նպատակ ունեն Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին` հնարավորություն տալով թե հայկական, թե եվրոպական կողմին ստանալ առավել տնտեսական շահույթ: ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, որն ապահովում աևտրային շրջանառության շուրջ 32 տոկոսը` անցյալ տարվա տվյալներով 951 միլիոն եվրո: Համաձայնագրի միջոցով Հայաստանը էլ ավելի կմեծացնի իր առևտրաշրջանառությունն ու սպասվող հասույթները եվրոպական շուկայից՝ միաժամանակ ունենալով եվրոպական սանիտարական և ֆիտոսանիտարական չափանիշներին համապատասխան արտադրվող ապրանքներ:
Անկախ ուսումնասիրության արդյունքների համաձայն` ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը կարող է 146 միլիոն եվրո հավելյալ մուտք և ՀՆԱ-ի 2.3 տոկոս տարեկան աճ ապահովել, մասնավորապես, ոչ տարիֆային կարգավումներից ազատվելը կարող է խթանել այս ամենին: Իր հերթին, ԵՄ-ն ակնկալում է ունենալ մոտ 74 միլիոն եվրոյի շահույթ:
Եվրոպական Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի առևտրային շուկայի վրա` ապահովելով 15.2 տոկոս աճ արտահանման և 8.2 տոկոս աճ ներկրման ցուցանիշներում:
Հիշեցնենք, Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-Հայաստան բանակցությունները սկսվել են ուղիղ 3 տարի առաջ` նպատակ ունենալով գոյություն ունեցող Համագործակցության հին համաձայնագիրը փոխարինել ավելի նոր, բարեփոխումներ առաջարկող համաձայնագրով: Հիմա արդեն Եվրոպական Հանձնաժողովը պետք է բանակցությունների համաձայնեցված տեքստը զեկուցի ԵՄ անդամ 28 երկրներին, ինչից հետո Հայաստանն ու ԵՄ կթևակոխեն հաջորդ` պաշտոնապես ավարտին հասցնելու փուլին: Այժմ Հայաստանը նույն հարթության վրա է, ինչ Մոլդովան ու Վրաստանը, որը, ի դեպ, երկու օր առաջ ավարտեց բանակցությունները:
Այսպիսով, Արևելյան գործըկերության ծրագրում Հայաստանը համալրում է ԵՄ-ի կողմից առաջընթաց արձանագրած երկրների ցանկը՝ ետևում թողնելով Բելառուսն ու Ադրբեջանը: