«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը բնորոշում է որպես «երկրի և ժողովրդի կեղեքման ու թալանի նոր միջոց»:
«Ամռան այս սեզոնին գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը դեռևս զգալի չէ, ուստի մարդիկ հիմնականում պայքարում են ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ: Այս հարցում ուրախալի է ոչ միայն երիտասարդների ակտիվությունը, այլև մեր մյուս համաքաղաքացիների մի զգալի մասի մասնակցությունը: Պայքարի հաղթական ավարտի համար առավել քան հուսադրող է նաև այն հանգամանքը, որ չնայած վարորդները տուժում են, երբ երիտասարդներն ու նրանց արարքից ոգևորված մյուս ուղևորները վճարում են վարձավճարի նախկին՝ 100 դրամի չափով, սակայն ըմբռնումով են վերաբերում և նույնիսկ սատարում են պայքարող քաղաքացիներին»,- հայտարարում է «Նախախորհրդարանը»:
Նախաձեռնությունը կոչ է անում «բոլոր ուղևորներին ու վարորդներին հաղթահարել անձնական ու հոգեբանական պատնեշները, ապագայի շահը ավելի բարձր դասել օրվա շահից և էլ ավելի համախմբվելով միանալ այս պայքարին, ամեն կերպ աջակցել ու սատարել երիտասարդ ակտիվիստներին և հետզհետե ուժեղացնել ճնշումը՝ կեղեքիչների դեմ երկրի տեր ժողովրդի հաղթանակն ապահովելու նպատակով»: