Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր առավոտից սկսել է իր երևանյան հանդիպումները։ Ֆլուլեն նախ հանդիպեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա հանձնակատարին ընդունեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպումներն անցան փակ դռների հետևում։
Այս այցը, որի նպատակն է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ գնահատել Հայաստանի իրավիճակն ու գրանցած հաջողությունները, Շտեֆան Ֆյուլեն որակել է «ծայրահեղ կարևոր»։
Արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա հանդիպմանը հանձնակատարը հույս է հայտնել, որ Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս փաստաթղթերի ստորագրմանը հասնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է առաջընթաց ցույց տան ոչ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այլև օրենսդրության արդիականացման ու կիրառման ոլորտներում: Ֆյուլեն վերահաստատել է Հայաստանում բարեփոխումներին աջակցելու Եվրամիության հանձնառությունը։
Բացի այդ, և հանձնակատարը, և Հայաստանի արտգործնախարարը կարևորել են Եվրամիություն-Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման, ինչպես նաև ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտությունը։ Ռեադմիսիան, հիշեցնենք ենթադրում է տվյալ պետության քաղաքացիություն չունեցող և վտարման ենթակա անձանց անվտանգ վերադարձ սեփական երկրներ։
Շուրջ մեկ ժամից Շտեֆան Ֆյուլեն կհանդիպի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կտան Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իրենց գնահատականները,
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ գոյություն ունեցող խոչընդոտները չեն անդրադառնա Վիլնյուսում համաձայնագրերի նախաստորագրման վրա։
«Պարզ է, որ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են ավարտական փուլ, երկու կողմերն էլ շահագրգռված են ինտենսիվացնել երկխոսություն ը և պրոցեսը հաջողությամբ ավարտել։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, մենք լուրջ տարբերություն ենք արձանագրում անցյալ տարվա տրամադրությունների և այս տարվա տրամադրությունների միջև։ Եթե անցյալ տարի կար պասսիվ կոնսենսուս, այս տարի արտացոլվում է ակտիվ հակասական վերաբերմունք Ասոցացման պայմանագրի հետ կապված, դա և արտաքին և ներքին քաղաքական գործընթացների հետ է կապված»,- ասաց Նավասարդյանը։
Երեկոյան նախատեսված է հանձնակատարի հանդիպումը քաղաքական ուժերի հետ։ Թե որ ուժերը կմասնակցեն հանդիպմանը, դեռևս հստակ չէ։ Այս պահի դրությամբ միայն «Բարգավաճ Հայաստանն» է, որ միանշանակորեն հայտարարում է Ֆյուլեին հանդիպելու իր մտադրության մասին։