Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի մոտ երկու ժամ տեւած նիստում քննարկվել է շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկած՝ «խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիր մարմնի նիստին մասնակցած հանրապետականներից ոչ մեկը չբացեց փակագծերը, թե կոնկրետ ի՞նչ նկատի ուներ նախագահը «պահվածք» ասելով: ԱԺ խոսնակը լրագրողներին միայն փոխանցեց․ - «Որոշ մարդկանց ցանկությունը չկատարվեց»:
Քննարկման արդյունքում, Հովիկ Աբրահամյանի խոսքով, «հրաժարականներ դժվար թե լինեն», բայց խորհրդարանի ղեկավարը նաեւ հիշեցրեց․ - «Հավիտենական պաշտոն չի լինում, միշտ պետք է պատրաստ լինել հրաժարականի»:
Պատասխանելով իր հրաժարականի հավանականության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց․ - «Ամեն ինչ հնարավոր է, բայց նման հարց չենք քննարկել»:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Հանրապետականի գործադիր մարմնի այսօրվա նիստում երկու հիմնական հարց է քննարկվել․ Վերահսկիչ պալատի զեկույցը եւ Սյունիքի նոր մարզպետի նշանակումը:
ՀՀԿ-ի տեսակետը չի փոխվել՝ խախտումներ կատարած պաշտոնյաները կպատժվեն, - ասաց ԱԺ խոսնակը․ - «ՀՀԿ-ի սուրբ պարտականությունը յուրաքանչյուր թերություն քննադատելն է լինելու»:
Բայց խորհրդարանում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ թերություններ թույլ տված եւ պետական միջոցները յուրացրած անձանց «թալանչիներ» անվանած Աբրահամյանը այսօր ասաց, թե իր հնչեցրած այդ գնահատականի համար Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննադատության չի ենթարկվել: Այդուհանդերձ, ԱԺ խոսնակը իր իսկ գնահատականներին անդրադառնալով ասաց, թե ավելի ուշ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Մարդիկ կան, որ գնահատական տվեցին, ինչպես նաեւ ես: Գնահատականները տվեցին հաշվետվության ընթացքում, որը ապագայում ապացուցվեց՝ դրանք հիմնավոր չեն: Դրա համար, որպեսզի նման դեպքերից զերծ մնանք, հարկավոր է մինչեւ հաշվետվությունը ներկայացնելը հիմնավորել՝ իրոք այդ դեպքերը իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ», - նշեց նա՝ հավելելով, թե նոր ձեւաչափ է առաջարկել՝ մինչեւ Ազգային ժողովին ներկայացնելը, ՎՊ հաշվետվությունները քննարկել նաեւ խորհրդարանական հանձնաժողովներում: Նախագահ Սարգսյանն էլ իր հերթին առաջարկել է փոփոխություններ անել Վերահսկիչ պալատի մասին օրենքում: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, թե չգիտի ինչ նկատի ուներ նախագահը՝ Վերահսկիչ պալատի լիազորությունները ավելանալո՞ւ, թե՞ պակասելու են, բայց ասաց, որ առաջիկայում աշխատանքային խումբ է ստեղծվելու:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերին, Հովիկ Աբրահամյանն ասաց «երբեք մի ասեք՝ երբեք», բայց նաեւ հավելեց՝ չի լսել այդ մասին: