Ամերիկյան ContourGlobal ընկերությունը «ակտիվորեն բանակցում է» Հայաստանի կառավարության հետ` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման շուրջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց բուլղարական DD Agency ընկերության PR գծով պատասխանատու Դեսիսլավա Իլիեւան:
DD Agency-ին PR ոլորտում գործող ընկերություն է, որն իր ծառայություններն է մատուցում ContourGlobal-ին:
DD Agency-ի տարածած մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. - «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը կարող է հաստատել, որ մենք ակտիվորեն բանակցում ենք ՀՀ կառավարության հետ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ: Չնայած գործարքի պայմանները դեռեւս հստակեցման փուլում են՝ գնման արժեքը զգալի կլինի, եւ կպահանջվի արտաքին՝ ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում: Գնումը կիրականացվի «Կոնտուր Գլոբալ» ընկերության սեփական միջոցներից եւ միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ներգրավված միջոցների հաշվին: Ի հավելումն ամբողջական գնի՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով: Ներդրումների պահանջը հրատապ է՝ հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաեւ ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրումների նպատակը կայանների հուսալիության բարձրացումն է` ելնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի համար հաճախականության ապահովման գործում դրանց առանցքային դերից»:
Հայաստանում ոլորտը համակարգող Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին խոստացան արձագանքել ավելի ուշ:
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը այսօր աշխատանքի չի եկել, իսկ ենթականերից չկա մեկը, ով կկարողանա պատասխանել մեր հարցերին, խորհորդ տվեցին զանգահարել վաղը:
Նշենք, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունը 100 տոկոսով պետական է եւ ստեղծվել է 1997 թվականին: Ընկերությանն են պատկանում Որոտան գետի վրա գտնվող երեք հիդրոէլեկտրակայաններ` Տաթեւի (կառուցվել է 1970 թվականին), Շամբիի (կառուցվել է 1978-ին) եւ Սպանդարյանի (կառուցվել է 1989-ին) ՀԷԿ-երը: Ըստ ընկերության պաշտոնական կայքէջի, երեք ՀԷԿ-երը միասին արտադրում են 404,2 Մվտ էլեկտրաէներգիա: Համեմատության համար նշենք, որ մոտավորապես նույնքան էլեկտրաէնեգիա է արտադրում Հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը` գործողը (407.5 Մվտ):
Ամերիկյան ContourGlobal ընկերությունը ստեղծվել է 2005-ին` ընկերության ներկայիս տնօրեն Ջոզեֆ Բրանդտի եւ Reservoir Capital Group ընկերության կողմից: ContourGlobal-ի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ընկերությունը աշխարհի 17 երկրներում ունի 33 էլեկտրակայաններ, որոնք կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ (ջրի, քամու, արեւի եւ կենսազանգվածի միջոցով վերականգնվող էներգիայի արտադրություն) եւ որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3000 Մվտ: Ընկերությունում աշխատում են 1650 հոգի:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման ֆոնին լրատվամիջոցներում, սոցցանցերում շրջանառվում էր այն տեղեկությունը, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխանցել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ռուսական կողմին` գազի գնի նվազեցման դիմաց: Մայիսի 22-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը հերքել էր այդ տեղեկությունը: