Մատչելիության հղումներ

Գազը եւ էլեկտրաէներգիան կթանկանան հուլիսի 7-ից


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր սահմանեց Հայաստանի սպառողներին վաճառվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները եւ որոշեց, որ դրանք ուժի մեջ կմտնեն հուլիսի 7-ից:

Հանձնաժողովը ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողների համար հազար խորանարդ մետր գազի սակագինը սահմանեց 156 հազար դրամ (մոտ 375 դոլար), 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցողների համար` 276.98 դոլարին համարժեք դրամ:

Մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կդառնա 38, գիշերային սակագինը` 28 դրամ, խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիան ավելի էժան է:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG