Մատչելիության հղումներ

Նախագահի խոսնակի արձագանքը՝ Սուրիկ Խաչատյանի մասին մեր հարցին


«Ազատություն» ռադիոկայանն այսօր հարցով դիմել էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, որպեսզի պարզի՝ արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նրան չի ընդունել:

Նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում ասված է. – «ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Սյունիքի մարզպետի թիկնապահը եւ որդին։

Այսօր ավելի վաղ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ գործի նախաքննության ավարտը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG