Ստամբուլահայ հայտնի լրագրող Սեւան Նշանյանը չորեքշաբթի օրը դատապարտվեց 13 ամսվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով սրբապղծության եւ մահմեդականների կրոնական զգացմունքները ոտնահարելու մեջ:
Ստամբուլի 10-րդ քրեական դատարանը երեկ հրապարակած դատավճռում պնդում է, որ Նշանյանը «հրապարակայնորեն ծաղրի է ենթարկել կրոնական այն արժեքները, որոնք հանրության մի մասի հավանությանն են արժանանում»:
Նշանյանի նկատմամբ դատական հետապնդումը սկիզբ առավ անցած տարվա աշնանը, երբ նա իր անձնական բլոգում կտրուկ կերպով պաշտպանեց «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հեղինակներին: Հիշեցնենք, այս ֆիլմը 2012 թվականի օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին բողոքի հուժկու ալիք բարձրացրեց մահմեդական ողջ աշխարհում: Եվ հենց սեպտեմբերին էր, որ Նշանյանն իր բլոգում գրել էր. - «Չեմ կարծում, թե արաբական առաջնորդի թեմայով կատակելը, ով իբր կապ էր հաստատել Աստծո հետ` քաղաքական, տնտեսական եւ սեքսուալ բնույթի օգուտներ քաղելով դրանից, ատելության հողի վրա կատարված հանցագործություն է»:
Նշանյանի բլոգում հայտնված այս պնդումը առաջացրել էր հավատացյալ թուրքերի մի զգալի մասի զայրույթը: Ստամբուլահայ լրագրողի դեմ դեմ մի քանի շաբաթում մեկ տասնյակից ավելի հայցեր ներկայացվեցին դատարան, ինչի արդյունքում դատախազությունը նախ քննություն սկսեց, ապա նաեւ պաշտոնական մեղադրանք առաջադրեց նրան: «Նշանյանն իր հայտարարությամբ խախտել է խոսքի ազատության եւ քննադատության բոլոր թույլատրելի սահմանները` լրջորեն խարխլելով Թուրքիայի հանրային անդորրը», - գրված էր մեղադրական եզրակացության մեջ:
Դատախազությունը, ի դեպ, Նշանյանի համար մեկուկես տարվա ազատազրկում էր պահանջում, սակայն դատարանն ի վերջո որոշեց սահմանափակվել մեկ տարի 45 օր ժամկետով:
Չնայած դրան, դատարանը մերժեց նաեւ ազատազրկումը դրամական տուգանքով փոխարինելու հնարավորությունը` դրան զուգահեռ չզրկելով հայազգի լրագրողին բողոքարկման հնարավորությունից:
«Առաջիկայում Նշանյանն ու նրա փաստաբանները կբողոքարկեն դատավճիռը», - պնդում են թուրքական լրատվամիջոցները` հավելելով, որ ստամբուլահայ լրագրողը դատարանի` չորեքշաբթի օրը կայացած նիստին ներկա չէր: Երեկ նա բավարարվեց Մուհամեդ մարգարեի մասին իր վիճահարույց պնդումը մեկ անգամ եւս իր բլոգում զետեղելով: «Կոչ եմ անում մեկ անգամ էլ կիսվել այս հոդվածով, որի համար Ստամբուլի դատարանը դատապարտում է 13 ամսվա ազատազրկման», - հեգնել էր Նշանյանը: