Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը խորհուրդ է տալիս բռնցքամարտիկին ավարտել կարիերան, քանի որ բռնցքամարտով զբաղվելու երկար տարիների ընթացքում Վիկը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ 37 տարեկանը բռնցքամարտի համար լուրջ տարիք է:
«Բռնցքամարտը ծանր մարզաձեւ է: Ես ապրել եմ այդ կյանքով. գալիս է ընթացք, որ հոգնում ես անընդհատ ծանրաբեռնվածությունից», - ասաց Վազգեն Բադալյանը:
Բացի այդ, մարզչի խոսքով` Վիկը 4-րդ քաշային կարգն է փոխում, նվաճել է չեմպիոնական 8 կոչում, եւ այն եզակի բռնցքամարտիկներից է, որ միաժամանակ ունեցել է չորս չեմպիոնական գոտի, այսինքն` կրել է բացարձակ չեմպիոնի կոչումը:
Ինքը` Վիկը, ոչ միայն չի հոգնել, այլեւ այդքան էլ պատրաստակամ չէ ռինգը լքելու: Մայիսի 12-ին նա նոկաուտով հաղթանակ տոնեց մեքսիկացի Խավիեր Գալոյի նկատմամբ: Դա Վիկի 39-րդ հաղթանակն էր 45 մենամարտերից: Այս հաղթանակից հետո նա իրավունք ստացավ մենամարտի հրավիրել WBO վարկածով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Տերասասին:
Դարչինյանը թեթեւացրել է իր քաշային կարգը, այժմ նա մենամարտում է 55 կգ քաշային կարգում: Քաշի թեթեւացումը հատկապես դժվար է Դարչինյանի նման «հարվածող» բռնցքամարտիկների համար, ասաց Վիկի մարզիչը: Սա եւս մեկ բարդություն է, որը մարզիկը պետք է հաղթահարեր նոր չեմպիոնական տիտղոսը եւ գոտին նվաճելու համար: Վիկ Դարչինյան-Վիկտոր Տերասաս մենամարտը նախատեսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Բադալյանը Դարչինյանին մարզում է 7 տարեկանից, ասում է` այդ տարիքից սաների սովորաբար չէր ընդունում, բայց Վիկի համար բացառություն արեց, քանի որ «հենց առաջին պարապմունքներից պարզ էր, որ Վիկը մարտիկ է»:
Բադալյանն ասում է` մարզիկը մինչ օրս նույն նպատակասլացությամբ է աշխատում: