Ավելի քան երեք տասնամյակ անկախության համար պայքարելուց ու մոտ 40 հազար զոհերից հետո՝ անցած շաբաթ, Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսեց դուրս բերել իր զինվորներին Թուրքիայի տարածքից՝ Աբդուլա Օջալանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պատմական համաձայնության հիման վրա։
Քուրդ զինյալները դուրս են բերվում Թուրքիայից

5
Քրդերի առաջնորդ, ազատազրկված Աբդուլա Օջալանի եւ Էրդողանի կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հրադադարից ու քուրդ զինյալների դուրս բերումից հետո Անկարան պետք է սահմանադրական բարեփոխումներ անցկացնի՝երաշխավորելով քրդերի քաղաքական ու կրոնական իրավունքները:

6
«Առայժմ շատ վաղ է խոսել զենքերը վայր դնելու մասին, մեր զինվորները շարունակում են զորավարժությունները ՝ ամեն վայրկյան պատրաստ նոր հրամանի»,-հայտարարել է զինյալների առաջնորդ Ջիգարը՝ ընդգծելով, որ քրդերն այժմ հստակ քայլեր են ակնկալում Թուրքիայի կառավարությունից:

7
Հյուսիսային Իրաքում ապաստանած զինյալներից մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, որ երազում են խնդրի տեւական մի լուծման մասին, որը հնարավորություն կտար Թուրքիայում ապրող 17 միլիոն քրդերին ապրել խաղաղ ու արժանապատիվ կյանքով:

8
Քրդական կուսակցության ներկայացուցիչները՝ կին, թե տղամարդ,ամուսնանալու կամ երեխաներ ունենալու իրավունք չունեն: Նրանցից շատերի համար խնդրի վերջնական կարգավորումը նաեւ վերջին հույսն է՝ մի օր ընտանիք կազմելու եւ սերունդներ դաստիարակելու համար: