Մատչելիության հղումներ

«Լեռնային պար» արձանախումբը թալանել են

Երեւանի «Դվին» հյուրանոցի կիսաքանդ շենքի բակում 1984թ-ից տեղադրված «Լեռնային պար» պղնձե արձանախումբը թալանվել է: Արձանախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանը արդեն դիմել է ոստիկանության, նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Դվին» հյուրանոցի տնօրինության արձանախմբի ավերման փաստի առիթով` պահանջելու քանդակի ամբողջական վերականգնում: Այս արձանախմբի շուրջ ժամանակին սփյուռքահայերը շուրջպար են բռնել, 1988 պատերազմ մեկնող ջոկատները երդման արարողության են մասնակցել: Ֆոտոռեպորտաժը` Հասմիկ Սմբատյանի:

XS
SM
MD
LG