Ապրիլի 19-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2011թ-ի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտել է. - «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:
Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Ընդլայնման ու հարեւանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել են արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաեւ ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:
Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտմբերին Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։