Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի աջակիցները ապրիլի 9-ի համար երկու իրազեկում են ներկայացրել


Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում, արխիվ, 15–ը մարտի, 2013թ.
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում, արխիվ, 15–ը մարտի, 2013թ.
Ապրիլի 9-ի համար Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների ներկայացրած միանգամից երկու իրազեկում՝ Հանրապետության հրապարակում եւ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.03.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի եւ Նիկոլ Փաշինյանի 18.03.2013թ. իրազեկումը՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-22.00 Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Ավելի վաղ՝ 15.03.2013թ. որոշմամբ, ի գիտություն էր ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 11.03.2013թ. իրազեկումը՝ ապրիլի 9-ին ժամը 11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։

«Առանձին միջոցառում չէ, նախապես համաձայնեցված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եւ Հովհաննիսյանը ինքը եւ իր թիմը կորոշի, թե ապրիլի 9-ին որտեղ անցկացնել հանրահավաքը՝ Ազատության հրապարկում, թե Հանրապետության հրապարակում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG