Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահը լարվածություն է կանխատեսում Երեւանի ընտրություններում


Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լարվածություն կանխատեսեց Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ իրենց ընտրազանգվածը կապահովի Հանրապետականի հաղթանակը։

«Ընդդիմությունը փորձում է համախմբվել, եւ այսպիսի կոչեր էլ կան՝ իրար չխանգարելով, իրար օգնելով առաջ գնալ եւ համախմբվել հենց իշխանության դեմ։ Նրանց դա կհաջողվի՞», - այս հարցին Հանրապետականի փոխնախագահը արձագանքեց. - «Նախ, երեւանցին՝ իր բնույթով, երբեք ու երբեք չի կարող թողնել, որ Երեւանը քաղաքական շահարկումների առարկա դառնա»։

«Երբ նայում ենք ցուցակը եւ ենթադրյալ՝ դրանից հետո ովքեր կարող են քաղաքապետ լինել, խնդիրը վերաբերում է հետեւյալը՝ հաղթենք, որ ճանապարհ ունենանք. քաղաքական ուժերի մեծ մասը էդ ճանապարհով է գնում, եւ էն թեկնածուների մեծ մասը, որոնք հետագայում կարող են քաղաքապետ դառնալ, քաղաքապետի պաշտոնի համար չեն ասոցացվում», - ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Իսկ երեւանցին, կարծում եմ, իր եւ կերպն ունի, եւ տեսակը, եւ գույնն ունի, նա չի թողնելու, որ երեւանցիներին հաղթեն, որպեսզի հետագայում ապահովեն իրենց քաղաքական ճանապարհը»։

«Կարծում եմ, Երեւանի ավագանու ընտրությունները լարվածություն կունենան, որովհետեւ շատ քաղաքական թիմեր են մասնակցում։ Ակնհայտ է, որ մեր ընտրազանգվածը կապահովի, չասեմ շատ մեծ բաներ, իհարկե՝ ակնկալիքները մեծ կլինեն, որպեսզի մենք առաջին տեղում լինենք», - հայտարարեց Գալուստ Սահակյանը։

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել իշխող կոալիցիայի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, իրեն այլընտրանքային համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը, ընդդիմադիր «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG