Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարեւ, Երեւան» դաշինքով


Ազատության հրապարակում հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 5-ին Երեւանում կայանալիք ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարեւ, Երեւան» նորաստեղծ դաշինքով, որին միացել են Ժողովրդավական հայրենիք, ԺՈԻԿ, Պահպանողական, «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունները։

«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հրապարակել է «Բարեւ, Երեւան»-ի ցուցակը, նշելով, որ «դաշինքում` բացի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական այլ ակտիվիստներտ»։

Առաջին հինգ տեղերում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Գագիկ Բաղդասարյանը։ «Ժառանգության» խոսնակը նույնպես ընդգրկված է ցուցակում։ Դաշինքին ընդհանուր առմամբ անդամակցում է 64 մարդ։

Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին ներկայացրեց որպես «Երեւանի ապագա քաղաքապետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG