Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ապահովել Այլիսլիի անվտանգությունը


ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդ, արխիվ
ԱՄՆ - Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Պետդեպարտամենտը վստահեցնում է, որ մեծ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանին ապահովել գրող Աքրամ Այլիսլիի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։

Նախօրեին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության հերթական ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հարց է ուղղել Ադրբեջանում գրողի դեմ շարունակվող հալածանքների վերաբերյալ, ընդգծելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ «Նա մի վեպ է հրատարակել որոշ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխգործակցության վերաբերյալ, ինչին կատաղի արձագանք են տվել կարծես թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմությունը։ Օրինակ, ընդդիմության առաջնորդը երեկ առաջարկեց 12 հազար դոլարի պարգեւատրում՝ գրողի ականջը կտրելու դիմաց, նրա ընտանիքի անդամներին ստիպեցին զրկվել պաշտոնից։ Արդյոք ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հետեւո՞ւմ է այս զարգացումներին, եւ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք դուք Արբեջանի կառավարության հետ այս առնչությամբ», - հարցրել է լրագրողը։

Ի պատասխան, Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը նշել է. - «Մենք շատ ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին, որքան մեզ հայտնի է՝ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը ետ է կանգնել ականջը կրտելու դիմաց հայտարարված պարգեւատրումից, իրավապահ մարմիններն էլ հարցաքննության են հրավիրել դրա հեղինակին, ինչը ճիշտ արձագանք է այս ամենին։ Ակնհայտորեն, մենք խստորեն պաշտպանում ենք խոսքի ազատությունը եւ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները՝ Այլիսլիի եւ նրա ընտանիքի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու վերաբերյալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG