Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, International Herald Tribune-ի հաղորդմամբ, պատրաստվում է պայքար ծավալել կոռուպցիայի դեմ։
Խորհրդային իշխանության փլուզումից հետո շատ խորհրդային երկրներ անդամակցեցին տարբեր եվրոպական կառույցների, մասնավորապես Եվրոպայի խորհրդին։ Մի շարք դեպքերում, ըստ Յագլանդի, այդ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչները փորձում են ճոխ նվերների եւ ուղեւորությունների միջոցով ազդել ԵԽԽՎ-ի որոշումների վրա։ Նրանք նաեւ վարձում են լոբբիստների, որպեսզի կասեցնեն իրենց երկրներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձեւերի ընդունումը։
Յագլանդի կարծիքով, այս երկրներին Եվրոպայի խորհրդի կազմից դուրս հանելը հարցի լուծում չէ։
«Եթե քաղաքական մարմինները ցանկանում են պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է մեզնից սկսենք», - ասում է նա։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով, ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ կմտնեն նոր կանոններ, որոնցով կսահմանվեն, թե ինչպիսի նվերներ կարելի է տալ խորհրդարանականներին։
Պարոն Յագլանդը, ով նաեւ Նոբելյան կոմիտեի նախագահն է, գիտակցում է, որ կոռուպցիան ոչ միայն վնասում է խորհրդի վարկանիշը, այլ նաեւ վատ ազդեցություն է ունենում քաղաքական հաստատությունների եւ դեմոկրատիայի վրա։
«Այսօր դա եվրոպական դեմոկրատիային մեծագույն սպառնալիքն է։ Այն վտանգի տակ է դնում քաղաքացու վստահությունը օրենքի գերակայության հանդեպ», - ասել է նա։
Եվրոպական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունների համաձայն, Եվրոպայի քաղաքացիների երեք քառորդը գտնում են, որ կոռուպցիան հիմնախնդիր է իրենց երկրներում եւ աճել է վերջին տարիներին։