Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ Երեւանի Տպագրիչների փողոցում իրականացված մահափորձի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` «պետական, քաղաքական կամ հասարական գործչի սպանության փորձ»:

Այս մասին դեպքի վայրում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Քրեական գործը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահության թեկնածուների գրանցումից հետո իրենք բոլորին առաջարկել էին օգտվել Ոստիկանության թիկնապահական ծառայությունից, սակայն մերժում էին ստացել։ Նազարյանը հավելեց, որ հաշվի առնելով Հայրիկյանի դեմ մահափորձը, Ոստիկանությունը կրկին կդիմի նախագահի թեկնածուներին՝ առաջարկելով օգտվել իրենց ծառայություններից։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG