Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշում է, որ բնակելի շենքում գտնվելը մի շարք խնդիրներ է առաջացնում իրենց համար. - «Բնակիչների կոյուղիների հետ կապված միշտ խնդիրներ են առաջանում»:
Ջեռուցման խնդիրը լուծվել է անցյալ տարի, սակայն թանգարանի տարածքի հարցը դեռ օրակարգային է եւ իրենց ամենամեծ խնդիրը:
«Մենք այսօր մոտ 2000 նմուշներ ունենք, որոնց 10 տոկոսն ենք ցուցադրում: Փորձում ենք ընթացքում փոփոխություններ անել կամ ժամանակավոր ցուցադրություններ ենք կազմակերպում մեր պահոցներից: Չեմ կարծում, որ դա հարցի լուծում է», - նշեց տնօրենը:
Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Հայաստանի եւ սփյուռքի արվեստագետների որոշ աշխատանքներ տարվա մեծ մասն անցկացնում են պահոցներում:
Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են գրականությանը, թատերարվեստին, կինոարվեստին եւ երաժշտարվեստին վերաբերող ցուցանմուշներ: Թանգարանի շենքն այժմ վերանորոգվում է, որի ավարտին թանգարանը կունենա ոչ թե չորս, այլ հինգ ցուցասրահ:
«[Այդուհանդերձ] Մակերեսի խնդիր ունենք, ինչպես բոլոր մեծ թանգարանները: Մեր նմուշները հաշվվում են մեկ միլիոնից ավելին, եւ ընտրել, թե որոնք ենք ցուցադրելու, շատ դժվար է: Մեր ունեցածի 1-1.5 տոկոսն ենք կարողանալու ցուցադրել: Այսինքն՝ խնդիր ունենք խոշոր արվեստագետներին, դպրոցներին, արվեստի հոսանքները գոնե մեկ-երկու ցուցանմուշով ներկայացնելու», - ասաց տնօրեն Կարո Վարդանյանը:
Իսկ թանգարանի բոլոր նմուշները այցելուներին ներկայացնելու համար ժամանակ առ ժամանակ փոխում են ցուցանմուշները եւ ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպում: