Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ։
ԲՀԿ-ի առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` անկաշկանդ շփման ընթացքում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին:
«Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական եւ քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստատակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են, եւ այդ համատեքստում կարեւորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը: Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով», - փոխանցում է Ծառուկյանի մամուլի գրասենյակը։
Նույն օրը Հայաստանի Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Բրյուսելում հանդիպում են ունեցել նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Այս հանդիպման ժամանակ Ծառուկյանն ընդգծել է, որ «ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից»: Անդրադարձ է կատարվել նաեւ եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող կառույցները ուշի ուշով հետեւելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:
ԲՀԿ-ի նախագահը հանդիպել է նաեւ Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, Եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ: