Մատչելիության հղումներ

Հայաստան - ԵՄ համագործակցությունն ընթանում է «բնականոն հունով»


Այսօր տեղի ունեցած Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին Երեւանում տեղի է ունեցել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների 2-րդ փուլը:

Բաղդասարյանը հավելել է, թե առաջիկա երկու ամիսները լի են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր զարգացումներով, մասնավորապես առաջիկայում Բրյուսելում տեղի կունենա Հայաստան - Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը ու ԵՄ - Հայաստան համագործակցության կոմիտեի հերթական նիստը:

«Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ ու 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում ու ամբողջությամբ իրականացվեն: Ավարտական փուլում են նաեւ ԵՄ-ի հետ մուտքի վիզաների դյուրացման ու հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները», - նշել է Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG