Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում, այդ թվում նաեւ Դիլիջանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Դիլիջանում քաղաքապետի պաշտոնին երեք թեկնածու է հավակնում` գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը եւ փաստաբան, անկուսակցական ինքաառաջադրված Գուրգեն Հարությունյանը:
Նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թվարկեց առաջադրվելու իր պատճառները. - «Ետ է գնացել մեր քաղաքը: Քաղաքում սպորտ չունենք, մշակույթ չունենք, քաղաքը չի մաքրվում, խմելու ջուր չկա, աշխատատեղեր չկան: Քաղաքապետարանը ոչ մի հարցով չի զբաղվում», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն շեշտեց, որ սա ոչ թե կուսակցությունների, այլ անձերի պայքար է:
«Ես խնդիր չեմ տեսնում, մենք կոալիցիոն կուսակցություններ ենք եղել: Էստեղ ժողովուրդը ընտրում է ոչ թե ԲՀԿ-ին, կամ ՀՀԿ-ին, այլ անձին», - ասաց Սահաբալյանը:
Հիշեցնենք, նախորդ տարի Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին:
Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը բացառում է, որ այստեղ եւս նման բան կլինի, եւ վստահ հայտարարեց, որ ինքը վերընտրվելու է:
Անկուսակցական Գուրգեն Հարությունյանն էլ կարծում է, որ Դիլիջանին այլընտրանք է պետք, իսկ ինքը բոլոր նախադրյալներն ունի ընտրվելու համար:
«Դիլիջանում այսօր կան հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Թե նախկին քաղաքապետը, թե գործող քաղաքապետը, կարծում եմ, որ այդ խնդիրները կամ չեն կարողացել լուծել, կամ էլ նպատակ չունեն լուծելու», - ասաց Հարությունյանը:
Հարությունյանը եւ Սահաբալյանը կարծում են, որ մրցակցությունը անհավասար պայմաններում է ընթանում, քանի որ գործող քաղաքապետը վարչական ռեսուրսներն է օգտագործում: Մինչդեռ իր մրցակիցների մտահոգությունը Սանթրոսյանը որակեց որպես «նախընտրական հերյուրանք»:
«Որեւիցե վարչական ռեսուրս ընդհանրապես չի օգտագործվում, դրանք նախընտրական հերյուրանքներ են: Մենք ունենք նաեւ թեկնածու, ով քաղաքապետ է եղել, եւ միգուցե ինքը ժամանակին օգտագործել է ես չգիտեմ, ես, համենայդեպս, չեմ օգտագործում վարչական ռեսուրսը», - ասաց Սանթրոսյանը: