Երեւանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ, կբացվի Ալեքսանդր Հարությունյանի եւ Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներում:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի ծրագիրը ներկայացնելուց զատ, խոսեց նաեւ լուծում պահանջող խնդիրներից:
«Երբեք այսքան դրամատիկ չի եղել ապագայի հարցը: Ֆիլհարմոնիկը դեռ համալրված է, հիմնականում երիտասարդ կազմ ունի, որը դեռ մի քանի տարի կարող է նույնիսկ զարգացում ունենալ: Բայց եթե շտապ չմտածենք, թե ինչ է լինելու մի քանի տարի հետո… Ես հասկացել եմ, որ էլ որեւէ մեկին չպիտի դիմեմ, փորձեմ ինքս ինչ-որ բան փոխել», - ասաց նա:
Ֆիլհարմոնիկի կազմում առաջիկա մի քանի ամիսներին կնվագի, օրինակ, Իսպանիայից հրավիրված մի երաժիշտ: Հարցին, թե արդյոք Հայաստանում չկան արժանի երաժիշտներ, Թոփչյանն արձագանքեց. - «Հաստատ կան, որ տաղանդավոր են ծնվել: Հաստատ հայ ժողովրդի մեջ կա եւս մեկ Սերգեյ Խաչատրյան, բայց որին պետք է սովորեցնել, որին պետք է համապատասխան ձեւով կրթել, որը պետք է համապատասխան ճանապարհ անցնի, որպեսզի դառնա Սերգեյ Խաչատրյան: Հիմա այդպիսիք, ովքեր համապատասխան ձեւով կրթված են, չկան»:
Նա տեղեկացրեց, որ ամեն ջանք գործադրում է, որպեսզի արտասահմանից հրավիրի շուրջ մեկ տասնյակ երաժիշտներ` Ֆիլհարմոնիկի կազմում նվագելու համար:
Մեր երաժիշտները, մինչդեռ, մեկնում են Հայաստանից. - «Գնում են: Իհարկե գնում են: Գաղտնի՞ք է… Ստատիստիկա կա, չէ՞, թե օրը քանի հոգի է գնում, կամ ամիսը: Ես իմ ասպարեզից եմ խոսում: Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում եւ չեմ հասկանում դրանից… Բայց ես գիտեմ, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները չեմ ուզում, որ գնան»:
Գալիք երկուշաբթի մեկնարկող փառատոնի շրջանակներում, ի թիվս արտասահմանցի հանրահայտ երաժիշտների, Երեւանում ելույթներ կունենա հանրահայտ Բորոդինի անվան լարային քառյակը (Ռուսաստան): Կնշվի նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի 80-ամյակը:
«Փառատոնը վերջացնելու ենք հայկական ծագում ունեցող կենդանի լեգենդով` Միշել Լեգրանի ստեղծագործական երեկոյով», - նշեց Էդուարդ Թոփչյանը: