Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) չի պատրաստվում բողոքարկել հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանի եզրափակիչ մենամարտի արդյունքը:
«Այս մասին դեռ պաշտոնական որեւէ տեղեկություն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չունի: Ո'չ այդ քսած յուղի մասին, ո'չ էլ բողոքարկման մասին: Բողոքարկողը պիտի տեղում բողոքարկի: Ինչ է եղել, մեր պատվիրակությունը ինչ է արել` Ազգային օլիմպիական կոմիտեն այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի պետ Յուրի Ալեքսանյանը:
74 կիլոգրամ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչ մենամարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին` աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին: Մենամարտից հետո Ջուլֆալակյանը հայտարարել էր, թե Վլասովն «անազնիվ քայլի էր դիմել»` մարմնին յուղ էր քսել:
«Ձեռքերս սահում էին, եւ ես չէի կարողանում նրան բռնել», - ասել էր հայաստանցի ըմբիշը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հրանտ Ենոքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ֆեդերացիան գոհ է Ջուլֆալակյանի արդյունքից:
«Բոլորս էլ Ջուլֆալակյան Արսենից սպասում էինք մեդալ: Արսենը կարող էր եզրափակիչում հաղթել ռուս մարզիկին, բայց օլիմպիական խաղերն ունեն իր օրենքները… Բոլորս, իհարկե, ուզում էինք, որ ոսկի լիներ, բայց արծաթ եւ բրոնզ այսօրվա համար հաջողություն է»:
Երեկ, հիշեցնենք, Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց 75-ից բարձր քաշ ունեցող կին ծանրորդների մրցապայքարում:
Լոնդոնյան խաղերում Հայաստանը ներկայացնող 25 մարզիկներից 16-ն արդեն ավարտել են ելույթները: Առայժմ ունենք մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
Մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նվաճած բրոնզն ու արծաթը հավասարազոր են ոսկու` եթե հաշվի առնենք, որ նախորդ խաղերի համեմատ երկու մարզիկներն էլ մեծ առաջընթաց են արձանագրել:
«Միայն Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը թույլ է տալիս ասել, որ համեմատած Պեկինի օլիմպիական խաղերի հետ մենք արդեն առաջընթաց քայլ ունենք: Ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան եւ չինացի Զու Լուլուն մրցակցությունից դուրս են: Այսինքն` Հռիփսիմե Խուրշուդյանը Օլիմպիական խաղեր գնաց լավագույնը երրորդ տեղը գրավելու նպատակով եւ լիարժեքորեն կատարեց իր առաջադրանքը:
1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ արդյունքով մեդալների ընդհանուր հաշվարկային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 43-րդ տեղում: 30 ոսկե մեդալով աղյուսակը գլխավորում է Չինաստանի օլիմպիական թիմը, ապա Միացյալ Նահանգների մարզիկներն են` 28 ոսկե մեդալով, իսկ երրորդ հորիզոնականում Օլիմպիադան հյուրընկալող Մեծ Բրիտանիայի թիմն է, որի հաշվեկշռում 16 ոսկե մեդալ է: Վրաստանը մեկ ոսկե մեդալով 35-րդ տեղում է, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ նվաճած Ադրբեջանը աղյուսակում 41-րդն է։